Անկարայի և Բաքվի պետական համալսարանների միջև սերտ համագործակցություն է սկսվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 3, 2013 0:31

«Anadolu» գործակալությունը հաղորդում է, որ Անկարայի և Բաքվի պետական համալսարանները համագործակցության համաձայնագիր են կնքել: Այն ստորագրվել է Անկարայի համալսարանի ռեկտոր Էրքան Իբիշի՝ Ադրբեջան կատարած այցի շրջանակներում: Երկու համալսարանների ռեկտորների հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության ուղղությունները, ուսանողների փոխանակման հարցերը և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:
Հայտնի է դարձել, որ համաձայնություն է կայացվել նաև ուսանողների փոխանակում իրականացնել «Մևլյանա» ծրագրի շրջանակներում: Հնարավոր է, որ համալսարանների շրջանավարտները ստանան միանգամից երկու դիպլոմ՝ Անկարայի և Բաքվի համալսարաններից:
Պետք է նշել, որ այս համագործակցությունը ևս մեկ հարմար առիթ է Թուրքիայի համար ադրբեջանական դաշտում սեփական գաղափարների տարածման, այդ թվում նաև Ադրբեջանում իսլամական գործոնի ուժեղացման հարցում:

Դիտվել է 1463 անգամ:
Print Friendly

Leave a Reply