“60 մլն-ը 3 վաստակաշատ մարդու բուժման գումար է”. ՄԻՊ Կարեն Անդրեասյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 3, 2013 0:22

Ուղիղ մեկ տարի առաջ հանրապետության 6 մարզկենտրոններում բացվեցին Մարդու Իրավունքների Պաշտպանի մարզային գրասենյաներ: Այս ընդհանուր տարեդարձը նշվեց Գյումրիում` ՄԻՊ Կարեն Անդրեասյանի մասնակցությամբ:
Խոսելով մարզային գրասենյակների գործունեության և դրանց արդյունավետության մասին` Կ.Անդրեասյանը նշեց. “Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված դիմումների քանակը, մեկ տարվա ընթացքում, աճել է 200%-ով: Մենք ինքներս էլ զարմացած ենք այս արդյունքից: Դա նշանակում է, որ Շիրակի մարզն ուներ նման գրասենյակի կարիք, նշանակում է` մարդիկ ուզում էին դիմել պաշտպանին, բայց հնարավորությունը չկար”:
Հարցին, թե ինչով են առանձնանում շիրակցիների դիմումները, հատկապես ինչ խնդիրներ են նրանք արծարծում` Կարեն Անդրեասյանը փոխանցեց. “25 տարի անց օգտագործել “աղետի գոտի” տերմինը` ինձ ցավ է պատճառում, բայց դեռ ստիպված ենք օգտագործել այն, քանի որ ամենաշատ դիմումներ ստանում ենք երկրաշարժից տուժածների հետ առնչվող խնդիրների մասին: Դրանք վերաբերում են բնակարանների ապահովման գործընթացներում անարդարություններին. քաղաքաշինության նախարարության ոլորտում մենք դա նշել էինք: Իհարկե, այստեղ կան սոցիալական ոլորտի, աղքատոության հետ կապված հարցեր, իրավապահ համակարգից դժգոհություններ: Բայց, ցավոք, Շիրակի մարզում ամենավրդովեցնող խնդիրն աղետի գոտու հետ է կապված: Մենք պատկերացնում ենք, որ կա այդ ռեսուրսը և, եթե մարզային իշխանությունները ճիշտ աշխատեն, միգուցե մեկ տարվա ընթացքում մեծ առաջընթաց ունենանք”:

Այն, որ ՄԻՊ մարզային գրասենյակներն արդարացրել են իրենց, դեռ չի նշանակում, թե դրանք հավերժ գործելու հնարավորություն ունեն. <Մենք կարողացել ենք Եվրամիության և ԵԱՀԿ-ի աջակցությամբ ապահովել մեր գրասենյակների ֆինանսավորումը միայն մինչև այս տարեվերջ: 2014. հունվարի 1-ից մեր այս երազանքը, որ իրականություն էր դարձել (մարզկենտրոններում պաշտպանի գրասենյակներ ունենալը) կարող է փակվել: Այսինքն, եթե մեր կառավարությունը չտրամադրի մեզ 60 մլն դրամ` 6 գրասենյակների համար... Նրանք, ովքեր չեն պատկերացնում 60 մլն-ն պետական բյուջեի տեսանկյունից` ես մի փոքր ակտուալ օրինակ բերեմ. 60 մլն-ն, դա 3 վաստակաշատ մարդու բուժման գումար է>, – իր խոսքում նշեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը:

Դիտվել է 800 անգամ:
Print Friendly

Leave a Reply