Թուրքիային անհանգստացնում է Գերմանիայում հրդեհների հաճախականությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 3, 2013 0:13

Թուրքիայի արտգործ նախարարությունը իր ցավակցությունն է հայտնել մարտի 30-ին գերմանական Քյոլն քաղաքում տեղի ունեցած հրդեհի առիթով, որի հետևանքով երկու մարդ էր զոհվել: ԱԳՆ-ի գրավոր հայտարարության մեջ ցավակցություններ են ուղղվում զոհվածների ընտանիքներին և առողջություն՝ բազմաթիվ տուժածներին:
Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը՝ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը անհանգստացած է Գերմանիայում հրդեհների հաճախականությամբ: «Մենք հույս ունենք, որ ԳՖՀ-ը մոտ ժամանակներում կպարզի այդ հրդեհների ծագման պատճառը»,-ասված է հայտարարության մեջ:
Քյոլնի հրդեհը ծագել էր այն շենքում, որտեղ ապրում էին նաև թուրքական ընտանիքներ: Նշենք, որ անցած ամսվա սկզբին գերմանական Բակնանգ քաղաքում առաջացած հրդեհի պատճառով 8 թուրք էր զոհվել:

Դիտվել է 881 անգամ:
Print Friendly

Leave a Reply