Վան քաղաքը վերածնունդ է ապրում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 3, 2013 0:11

Թուրքիայի կառավարությունը շարունակում է Վանի վիլայեթի վերականգնման նախագծի իրականացումը, որը վերջին տարիներին քանիցս ենթարկվել է ավերիչ երկրաշարժների: Շրջական միջավայրի և քաղաքաշինության նախարարության տարածքային պլանավորման գլխավոր վարչությունը մի շարք նախագծերի մշակման աշխատանքներ է սկսել առաջին հերթին հենց Վան քաղաքի վերափոխման ուղղությամբ:
«Anadolu» գործակալությունը հաղորդում է, որ Վանի վերականգնման ծրագրերից մեկի համաձայն՝ նախատեսվում է քանդել քաղաքային մարզադաշտը, որը վթարային վիճակում է գտնվում երկու տարի առաջ տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով: Մարզադաշտի տեղում կառուցվելու է մեծ հրապարակ, որտեղ տեղակայված են լինելու նահանգապետարանի վարչությունը և մզկիթ: Իսկ Վանի նոր մարզադաշտը, որը տեղավորելու է 30-40 հազար մարդ, կառուցվելու է քաղաքի ծայրամասում: Դրա կողքին էլ կառուցվելու են ժամանակակից հյուրանոցներ և առևտրա-ժամանցային կենտրոններ: Էական փոփոխություններ կկրեն նաև Վանի ենթակառուցվածքները:

Դիտվել է 856 անգամ:
Print Friendly

Leave a Reply