Սալոնիկի մզկիթում 90 տարի անց նամազ է կատարվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 3, 2013 0:06

Հունական Սալոնիկ քաղաքի «Yeni Cami» մզկիթում 90 տարի անց կրկին նամազ է կատարվել: Սալոնիկի քաղաքապետ Յանիս Բուտարիսի համաձայնությամբ թույլ է տրվել նամազ կատարել այս մզկիթում, որի դռները փակվել էին 1923 թվականին: Մզկիթի մուտքի մոտ քաղաքապետին դիմավորել են հունական Կոմոտին քաղաքի մեդրեսեի (կրոնական դպրոց) 50 աշակերտներն ու ուսուցիչը:
Սալոնիկում Թուրքիայի հյուպատոս Թուղրուլ Բիլթեքինը «Anadolu» գործակալության հետ զրույցում նշել է, որ սա պատմական մի իրադարձություն է, քանի որ 90 տարի է, ինչ մզկիթում նամազ չի կատարվել: «Yeni Cami» մզկիթը կառուցվել է 1920 թվականին իտալացի ճարտարապետ Վիտակյանո Պոզելիի կողմից: 1925-ից մինչև 1963 թվականը այն որպես թանգարան է գործել: 1986 թվականին մզկիթը վերականգնվել է Հունաստանի մշակույթի և զբոսաշրջության նախարարության կողմից և վերածվել ցուցասրահի:
Նշենք, որ Սալոնիկում է ծնվել Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը, ինչպես նաև այստեղ է տեղի ունեցել երիտթուրքական պարագլուխների գաղտնի ժողովը, որտեղ որոշում է կայացվել հայերի բնաջնջման մասին:

Դիտվել է 859 անգամ:
Print Friendly

Leave a Reply