Ավիաընկերություններից մեկի ուղևորների իրենց տոմսի համար վճարում են ըստ իրենց կշռի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 2, 2013 23:39

Samoa Air-ը ընկերությունը ինքնաթիռի ուղևորներից տոմսի համար գումար է գանձում ըստ իրենց կշռի:
Նոր կանոնակարգի համաձայն՝ ուղևորները տոմսի համար իրենց յուրաքանչյուր կիլոգրամի դիմաց վճարում են ֆիքսված գումար, որը տարբեր է լինում՝ կախված նրանց զանգվածից:
Samoa Air ընկերության ղեկավար Քրիս Լանգտոն Ավստրալիայի ABC ռադիոյին հայտնել է, որ դա ճամփորդելու ամենաարդար եղանակն է:
News.com.au. –ի տեղեկություններով՝ տոմսի գները տատանվում են մեկ կիլոգրամի համար 1-ից մինչև 4,16 դոլարի սահմաններում:

Ավիաընկերության ղեկավարը նաև հայտնել է, որ սովորանբար մարդիկ ճամփորդում են՝ վճարելով նստատեղի համար, սակայն բոլոր ավիաընկերություններն էլ տեղյակ են, որ ինքնաթիռների թռիչքի ժամանակ կարևոր է ոչ թե նստատեղը, այլ նրա վրա գտնվող զանգվածը: Նա նաև ավելացրել է, որ երեխաներ ունեցող ընտանիքները այժմ ավելի էժան են վճարում:
Ուղեբեռի ընդունման համար գոյություն չունեն լրացուցիչ վճարներ:
Samoa Air ավիաընկերության այս քայլը կարող է օրինակ ծառայել մյուս ավիաընկերությունների համար իրենց ռազմավարությունը փոխելու նպատակով:
Ավիաընկերության նստատեղերի պահանջարկը բառացիորեն աճում է, իսկ անցած տարի ընկերությունը հայտարարեց գեր մարդկանց համար չափազանց մեծ նստատեղերի ներմուծման մասին:

Դիտվել է 1241 անգամ:
Print Friendly

Leave a Reply