Նորածնին լքել են փողոցում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 13, 2010 12:36

Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի մարտի 17-ին, ժամը 16.45-ի սահմաններում, անհայտ անձը Երևանի Արցախի փողոցի 69ա շենքի պարսպի մոտ թողել է մոտ 40 օրական, արական սեռի երեխայի:

Երեխան փաթաթված է եղել կանացի մոխրագույն երկար շրջազգեստի մեջ, գլխին` վարդագույն մանկական գլխարկ, սպիտակ մանկական թևաշոր, նախշազարդ մանկական տակաշոր, դեղնավուն սրբիչ:

Ոստիկանությունը կոչ է անում երեխայի մասին տեղեկություն ունեցողներին զանգահարել ոստիկանության Էրեբունու կամ մոտակա այլ բաժին:

Դիտվել է 2685 անգամ:
Print Friendly

Leave a Reply