Ուժեղ անձրևները հեղեղել են Արգենտինայի մայրաքաղաքը՝ դառնալով 5 մարդու մահվան պատճառ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 2, 2013 22:51

Ուժեղ անձրևները Արգենտինայի մայրաքաղաքում ջրհեղեղային իրավիճակ են ստեղծել՝ դառնալով առնվազն հինգ մարդու մահվան պատճառ:
Բուենոս Այրեսում երեքշաբթի օրը առնվազն երկու ժամ ռեկորդային՝ 155 միլիմետր արագությամբ անձրև է տեղացել: Դա հավասար է ապրիլի ընթացքում սովորաբար տեղացող ողջ անձրևների ծավալին:
Հողմը դարձել է անջատումների, անցումներում հեղեղների պատճառ, իսկ փողոցները վերածել են գետերի:
Անվտանգության աշխատակիցները մարդկանց խնդրել են մնալ տանը, երբ մետրոյի աշխատողը էլեկտրահարվել է՝ կանգնելով մետրոյի խոնավ գծերի վրա, և երեք տղամարդ ու մի կին են խեղդվել:
Մետրոների աշխատանքը կանգնեցվել է, իսկ գնացքների մեկնումները հետաձգվել: Պատկան մարմինները մարդկանց խնդրել են խուսափել մեքենա վարելուց՝ հետագա դժբախտ պատահարները կասեցնելու համար:
Արգենտինայի ազգային եղանակի տեսության ծառայությունից հայտնում են, որ Բուենոս Այրեսում երեքշաբթի օրը կրկին անձրևներ են սպասվում, որոնք կշարունակվեն մինչև ուրբաթ:

Դիտվել է 1268 անգամ:
Print Friendly

Leave a Reply