Զատկական Ս. Պատարագ և խաչի օծում Արթիկի թեմում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 2, 2013 22:11

Մարտի 31-ին` Արթիկի առաջնորդանիստ եկեղեցում, զատկական հանդիսավոր Ս. Պատարագ մատուցեց թեմի առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը: Սրբազան Հայրն արարողության ընթացքում ներկաներին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ս. Հարության պատգամը:
Նույն օրը` երեկոյան, տեղի ունեցավ Վարագատան Ս. Խաչի օծման արարողությունը: Խաչը պատրաստվել էր Արթիկցի բարերարներ Դավիթ, Խաչիկ, Մխիթար և Գառնիկ Վարագյաններ եղբայրների անմիջական ջանքերով, որոնք նաև համալիրի բարերարներն են: Մայր Աթոռի միաբանները և թեմի հոգևորականները նախ գինով և ջրով լվացին խաչը, որից հետո թեմի առաջնորդ Հովակիմ Սրբազանը սրբալույս մյուռոնով օծեց այն: Այնուհետև Սրբազան Հայրն իր ոգեշունչ քարոզում անդրադարձավ խաչի խորհրդի նշանակությանը` ուրախություն հայտնելով, որ տարածաշրջանում վերջերս կանգնեցվել ու օծվել են շատ խաչեր ու խաչքարեր` ի նշան մեր ժողովրդի հավատքի վերազարթոնքի: Նա հույս հայտնեց, որ խաչի տեղադրումը խթան կհանդիսանա և նոր ոգևորություն, խանդավառություն կառաջացնի նրանց մոտ` առավել մոտենալու Աստծուն և Հայ Եկեղեցուն:
Արարողությունից հետո ժողովրդին բաժանվեց օրհնված մատաղ:
Օծման արարողությանը ներկա էին Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, Մայր Աթոռի միաբաններ, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Ազգային ժողովի պատգամավորներ, Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը, մշակույթի
և արվեստի գործիչներ, հավատացյալ հայորդիներ և ուխտավոր արթիկցիներ:

Դիտվել է 970 անգամ:
Print Friendly

Leave a Reply