Ադրբեջանում աստվածաբան Բագիրզադեն 2 ամսով կալանավորվել է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 2, 2013 21:55

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մարտի 31-ին Ադրբեջանի Նարդարան գյուղում ձերբակալվել էր աստվածաբան Թալեհ Բագիրզադեն:
Այսօր Սաբուչինի համայնքային դատարանը Բագիրզադեին 2 ամսով կալանավորելու որոշում է ընդունել: Նա մեղադրվում է քրեական օրենսգրքի 234.1 հոդվածով (թմրամիջոցի ապօրինի պահում), հաղորդում է ադրբեջանական “Contact” կայքը:
Հարազատները և կրոնական համայնքի անդամները այս մեղադրանքը շինծու են համարում և գտնում են, որ Բագիրզադեին հետապնդում են քարոզների ընթացքում իշխանություններին քննադատելու համար:
Բագիրզադեն քարոզներ էր կարդում Նարդարան գյուղի մերձակայքում գտնվող 3 տարի առաջ կառուցված Հազրաթ Աբբաս մզկիթում: Չնայած Կովկասին մուսուլմանների վարչությունը որպես ախունդ նշանակել էր Միրջաֆար Հասանլիին, սակայն այնտեղ քարոզում էին Բագիրզադեն և Զուլֆուգար Միքաիլզադեն: Դա առաջացրեց վարչության դժգոհոթյունը, և կարգադրվեց այլևս նրանց մզկիթ չթողնել:
Հավելենք, որ Բագիրզադեն 1.5 տարի ազատազրկման էր դատապարտվել` դպրոցում հիջաբն արգելելու որոշան դեմ ակցիային մասնակցելու համար:

Դիտվել է 1004 անգամ:
Print Friendly

Leave a Reply