Այս տարի Հայաստանում 10 մարդ է սպանվել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 13, 2010 12:16

Տարեսկզբից մինչ օրս Հայաստանում արձանագրվել է սպանության 10 դեպք, բացահայտվել է 8-ը։ Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 2 դեպք. այս մասին հաղորդում է ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժինը։

Այս նույն ժամանակահատվածում արձանագրվել է սպանության փորձի 3 դեպք, որոնք բացահայտվել են։ Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 1 դեպք։

Դիտվել է 2114 անգամ:
Print Friendly

Leave a Reply