Ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել են գողացված զենքերն ու պայուսակը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 2, 2013 21:39

Մարտի 31-ին, ժամը 14.40-ին, Նուբարաշենի խճուղում գտնվող հրաձգարանի փոխտնօրենից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 00.15-ից 08.30-ն ընկած ժամանակահատվածում, հրաձգարանի բար-սրճարանի մուտքի դռան փականը կոտրելով՝ գողացել են բար-սրճարանին կից հարթակի վրա դրված «ՕՊ ՍԿՍ» 7,62×39 մմ տրամաչափի, «ՏՕԶ 8-1» 5,6 մմ տրամաչափի, «ՏՕԶ 34» 12 տրամաչափի հրացաններ և բար-սրճարանի աշխատակցուհու պայուսակը, որի մեջ եղել է 6.000 դրամ, գրավատան փաստաթղթեր և հարդարման պարագաներ` պատճառելով մոտ 470.000 դրամի նյութական վնաս:
Նույն օրը, ժամը 17.30-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ «Վարդավառ» այգու մոտից բերման են ենթարկել 1984 թ. ծնված Դավիթ Ս.-ին:
Ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել են գողացված զենքերն ու պայուսակը:
Հայտնաբերվածն առգրավված է:
Դավիթ Ս.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 1247 անգամ:
Print Friendly

Leave a Reply