Բաքվում կայանալիք ապրիլի 12-ի ցույցը հետաձգվում է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 2, 2013 18:35

Բաքվում ապրիլի 12-ին նշանակված ցույցը հետաձգվում է:

Ադրբեջանական ընդդիմադիր “Ազադլըգ” թերթի գլխավոր խմբագիր Հանիմաթ Զահիդը, ով Facebook սոցիալական կայքի միջոցով տեղեկացրել էր, որ ապրիլի 12-ին Բաքվի Շատրվանների հրապարակում “Ձեռքերդ հեռու երիտասարդներից” խորագրով ցույցը է տեղի ունենալու, հայտարարել է հետաձգման մասին, հաղորդում է ադրբեջանական “Contact” կայքը:

Զահիդը նշել է, որ ցույցը հետաձգվում է, որպեսզի խորհրդակցեն տարբեր երիտասարդական կազմակերպությունների հետ և համատեղ որոշումներ կայացնեն:

Ցույցի նպատակն էր համերաշխություն արտահայտել կալանավորված երիտասարդ ակտիվիստների նկատմամբ և պահանջել ազատ արձակել նրանց: Ցույցի անցկացման նոր օրն ու վայրը կհայտարարվի ավելի ուշ:

Նշենք, որ վերջին մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանում ձերբակալվել է 8 երիտասարդ ակտիվիստ:

 

Դիտվել է 1063 անգամ:
Print Friendly

Leave a Reply