Սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանի ընկերությանը սնանկացնելու գործը ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 2, 2013 18:17

Պաշտոնյանե՞ր են հարցաքննվելու

Հայաստանում միլիոնավոր դոլարներ կորցնելուց հետո այդպես էլ տուժող չճանաչված ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի ընկերության կանխամտածված սնանկության վերաբերյալ քրեական գործը ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունից ուղարկվել է ՀՀ Հատուկ քննչական ծառայություն: Այս մասին այսօր սփյուռքահայ գործարարի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանին տեղեկացրել է ՀՀ Գլխավոր դատախազությունից գործը վերահսկող դատախազ Լեռնիկ Հովհաննիսյանը:

Սփյուռքահայ գործարարի փաստաբանը գործի Հատուկ քննչական ծառայություն տեղափոխումն այսպես է մեկնաբանում. “Եթե գործը հասել է Հատուկ քննչական ծառայություն, դա նշանակում է, որ պաշտոնատար անձինք են հարցաքննվելու, դա էլ իր հերթին ենթադրում է, որ այս գործի հետ իսկապես առնչություն ունեն պաշտոնատար անձինք` այն ինչ մենք արդեն մի քանի տարի է հայտարարում ենք և սա էր հիմնական հանագամանքը, որ մինչ օրս կանխել է Էդմոնդ Խուդյանի հիմնադրած ընկերության սնակացման գործի բացահայատումը”:

Ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանը ևս բազմիցս հայտարարել է, որ այստեղ գործ ունենք` սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններում մասնագիտակցված, հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների և/կամ նրանց հարազատների հովանավորչությունը վայելող և անպատժելիության “բարենպաստ”

Դիտվել է 1050 անգամ:
Print Friendly

Leave a Reply