Գրանցվել է որսագողության 4 դեպք

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | April 13, 2010 12:05

Այս տարի հունվարի 1-ից ապրիլի 12-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է ապօրինի ծառահատման 18 դեպք, բացահայտվել է 17-ը։ Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 1 դեպք։

Ինչպես հաղորդում է ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժինը, նույն ժամանակահատվածում արձանագրվել է որսագողության 4 դեպք, որոնք բացահայտվել են։

Հունվարի 1-ից ապրիլի 12-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է պետական, հասարակական ունեցվածքի գողության 148 դեպք, որից բացահայտվել է 61-ը։ Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 2 դեպք։

Դիտվել է 2217 անգամ:
Print Friendly

Leave a Reply