Ոստիկանության «Թեժ գծին» 4 զանգ է ստացվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 2, 2013 17:44

Երևան քաղաքի ընտրողների ցուցակների վերաբերյալ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում գործող «Թեժ գիծ» ծառայության միջոցով ապրիլի 2-ի դրությամբ ստացվել է 4 զանգ, որից միայն 1-ն է վերաբերվել անճշտություններին. այս մասին հաղորդում են ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Այսպես, քաղաքացին հայտնել է, որ որդին թեև հաշվառված է բնակչության պետական ռեգիստրում, սակայն վերջինիս տվյալները բացակայում են ընտրացուցակներից: Ստուգմամբ պարզվել է, որ քաղաքացու տվյալներն իրականում ընտրողների ցուցակում առկա են:
Մյուս 3 հաղորդումներն ընտրական օրենսգրքի իմաստով անճշտություններ չեն համարվել, սակայն զանգահարած քաղաքացիներին տրվել են սպառիչ պարզաբանումներ:

Դիտվել է 1366 անգամ:
Print Friendly

Leave a Reply