Մինսկի խմբի համանախագահները այցով գտնվում են Բաքվում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 2, 2013 17:40

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ժակ Ֆորը (Ֆրանսիա), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Յան Քելլին (ԱՄՆ) այսօր այցով գտնվում են Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, տեղեկացնում է ադրբեջանական “Contact” լրատվական կայքը:

Նրանք վաղը հանդիպում կունենան Ադրբեջանի ղեկավարության հետ` Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը քննարկելու համար:

Ակնկալվում է, որ ապրիլի 4-ին համանախագահները կմեկնեն Լեռնային Ղարաբաղ:

Դիտվել է 1175 անգամ:
Print Friendly

Leave a Reply