Դավիթ Նալբանդյանը նախապատրաստվում է Ֆրանսիայի հավաքականի հետ մրցամարտին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 2, 2013 16:11

Արգենտինահայ հանրածանոթ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը Բուենոս Այրեսում մարզվում է, նախապատրաստվում է թենիսի Դևիսի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի Ֆրանսիայի ընտրամու հետ  խաղին:

Ամենայն հավանականությամբ, Արգենտիանայի հավաքականի կազմում Նալբանդյանը, ընկերակցելով Օրասիո Սեբալյոսին,  հանդես կգա զուգախաղերում: Նրանց մրցակիցը կլինի Ժուլյեն Բենետո-Միշել Լոդրա զույգը:

Արգենտինա-Ֆրանսիա մրցամարտը կկայանա ապրիլի 5-7-ին Բուենոս Այրեսում: Արգենտինական թիմի կազմում հանդես կգան նաև Խուան Մոնակոն, Կառլոս Բերլոկը, իսկ Ֆրանսիայի հավաքականի՝ Ժո Վիլֆրիդ Ցոնգան, Ռիշար Գասկեն:

Դիտվել է 1353 անգամ:
Print Friendly

Leave a Reply