Հայտնի մոդելը նետվել է օվկիանոս`որդուն փրկելու

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 2, 2013 15:20

Հայտնի գերմանական մոդել և հեռուստահաղորդավար Հայդի Կլումը հազիվ  չզոհվեց` փրկելով իր 7-ամյա որդուն ` Հենրիին, որը համարյա խեղդվում էր Հավայան կղզիներում: Աստղը առանց մտածելու նետվում է  ջուրը, երբ հասկանում է, որ իր երեխային վտանգ է սպառնում: Տղային հանկարծակի ծածկում է ալիքը, և նա չի կողմնորոշվում ինչպես դուրս գալ, հաղորդում է ABC News-ը:

Գերմանուհի մոդելը իր ավագ որդու հետ հանգստանում էր Հավայական Օախու կղզում: Երեխան լողում էր ափից ոչ հեռու, երկու դայակների աչքի առաջ, սակայն դա բավարար չէր, որպեսզի տղային ժամանակին հանեն ջրից: Հանկարծ տղային ծածկում է հսկայական ալիքը, և նա տեսադաշտից անհետանում է:

Հասկանալով, որ ծառաների վրա հույս չի կարելի դնել, Հայդի Կլումը նետվում է ջուրը` երեխային փրկելու: Ալիքը այնքան հզոր էր, որ Հենրիին հետևող կանանց տանում է ափից բավականին հեռու:

“Որպես մայր, ես շատ վախեցա, քանի որ բոլորին ալիքը ծածկել էր: Հենրին իհարկե կարող էր ափ լողալ առանց իմ օգնության, ինչը չէր կարելի ասել դայակների մասին”, -պատմում էր Հայդի Կլումը:

Վերջին 15 տարին Կլումը համարվում է մոլորակի ամենահայտնի մոդելներից մեկը: Մեկ տարի առաջ աստղը լրագրողների ուշադրության կենտրոնում հայտնվեց, երբ բաժանվեց երգիչ Սիլից: Զույգը բաժանվել է 2012-ի հունվարին:

Դիտվել է 2313 անգամ:
Print Friendly

Leave a Reply