Գրենլանդիան անցնում է ինքնավարության

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 22, 2009 16:02

GrenlandiaՀունիսի 21-ին Դանիայի նախկին գաղութ Գրենլանդիան ինքնավարություն է հռչակել: Այս քայլը հետևել է անցյալ տարվա նոյեմբերին անցկացված հանրաքվեին, որի արդյունքներով` աշխարհի խոշորագույն կղզու բնակիչներն ավելի մեծ ինքնավարության կողմ են արտահայտվել:

Դանիան Գրենլանդիայում իշխանություն է հաստատել մոտ 300 տարի առաջ, սակայն 1979 թվականին կղզին սահմանափակ ինքնիշխանության իրավունք էր ստացել:

Գրենլանդիան նավթի, գազի, ալմաստի և ոսկու զգալի պաշարներ ունի, որոնք թեև մինչ այժմ չեն իրացվել սառցե ծածկույթի պատճառով, սակայն գլոբալ տաքացման արդյունքում կարող են ավելի մատչելի դառնալ:

BBC News

Լուսանկարը` mikeely.files.wordpress.com

Դիտվել է 1158 անգամ:
Print Friendly

Leave a Reply