ԱՄՆ ամենատարեց բնակիչը վախճանվել է 113 տարեկանում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | April 2, 2013 14:11Երկարակեցուհին ԱՄՆ-ից` էլսի Թոմսոնը, վախճանվեց 113 տարեկանում: Ապրիլի 1-ին եկեղեցու ներկայացուցիչները, որտեղ հաճախում էր Թոմսոնը, հաղորդել են , որ կինը մահացել է մարտի 21-ին` իր ծննդյան օրից մի քանի օր առաջ:
էլսի Թոմսոնը ծնվել է 1899թ. ապրիլի 5-ին Փենսիլվանիա նահանգի Բիվեր-Ֆոլս քաղաքում: Նրա ամուսինը` Ռոնալդ Թոմսոնը, նահանգի սենատի անդամ էր: 1971թ. ամուսինները տեղափոխվել են Ֆլորիդա, Քլիրուոթեր քաղաք: Ռոնալդ Թոմսոնը մահացել է 1986 թ., հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Գինեսի ռեկորդների գիրքը էլսի Թոմսոնին ճանաչել է ԱՄՆ-ի ամենատարեց բնակիչ 2013-ի հունվարին, երբ 115 տարեկանում մահացավ Ջորջիա նահանգի բնակչուհի Մեմի Ռիարդենը:
Այժմ “առաջին” ամենատարեցը Միչիգան նահանգից, 1899թ. մայիսի 23 ծնված Ջերալին Տելին է: Իսկ երկրագնդի ամենատարեց մարդը Կիոտո քաղաքից ճապոնացի 115-ամյա Ձիրոեմոն Կամուրան է:
Էլսի Թոմսոնից հետո մնացել են նրա որդին և չորս թոռները: Իր երկարակեցության գաղտնիքը նա բացատրում էր նրանով , որ շատ էր սիրում մարդկանց և ամեն օրը դիմավորում էր ժպիտով: