Բրազիլիայում վայրկյանի ընթացքում գնացքի տակից հանել են բրազիլուհուն, տեսանյութ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 2, 2013 13:12

Բրազիլական Սան -Պաուլո քաղաքի բնակչուհին սարսափելի ռիսկի դեմելուց հետո  հրաշքով է կենդանի մնացել: Աղջիկը բջջային հեռախոսը գցել է ռելսերի վրա և առանց երկար մտածելու իջել է ներքև: Հաշված րոպեների ընթացքում մոտեցել  է գնացքը:

Մարդուն փրկելու այս անհավանական դեպքը կատարվել է երկաթուղային կայարանի վախեցած ականատեսների աչքի առջև: Տղամարդիկ գնացքի մոտենալուց վայրկյան առաջ դուրս են հանել երիտասարդ աղջկան ռելսերի վրայից:

Դեպքը տեղի է ունեցել մարտի 31-ին: Էլեկտրագնացքին սպասելիս  աղջիկը գցել է իր iPhone -ը ներքև: Ափսոսելով այն`  նա անմիջապես թռել է ռելսերի վրա: Ամենայն հավանականությամբ բրազիլուհին չի նկատել արագ մոտեցող գնացքը: Նա հաստատ կզոհվեր, եթե երկու տղամարդ վայրկյանների ընթացքում նրան չբարձրացնեին: Ապշած ականատեսները այդ արտակարգ դեպքը նկարահանել են և դրել YouTube-ում:

Դիտվել է 1700 անգամ:
Print Friendly

Leave a Reply