Հնագետները հասել են դժոխքի դռներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 2, 2013 12:28

Իտալացի հնագետները հայտնել են, որ գտել են մեռյալների աշխարհ տանող մուտքը, որը հայտնի է նաև Պլուտոնի դարպաս անունով ( հին հռոմեական դիցաբանության մեջ մեռյալների աշխարհի տիրակալը):

Նման զեկույցով նրանք հանդես են եկել մարտին, Ստամբուլում կայացած գիտաժողովի ժամանակ:

Բացահայտումը կատարվել է  հին փռյուգիական  Հիերապոլիս քաղաքի պեղումների ժամանակ, որը գտնվում է  ներկայիս Թուրքիայի արևմուտքում: Հետազոտողների խումբը ղեկավարում էր  դասական հանգիտության համալսարանի պրոֆեսոր Սալեմտո Ֆրանչեկո դ’Անդրիան: Պրոֆեսորը պատմել է, որ հնագետների խումբը “դժոխքի դարպասները հայտնաբերել է” ջերմաջրերի աղբյուրի վերակառուցման եղանակով:

Պլուտոնի դարպասները համարվում էին մեռյալների աշխարհ տանող կետը:  Այն  նկարագրվել է իբրև թունավոր օդով լցված քարանձավ. ”Այդ տարածքը լցված է այնքան թանձր մառախուղով, որ անհնար է անգամ գետինը տեսնել: Ցանկացած կենդանի, որ հայտնվում է ներսում, մեռնում է անմիջապես,-գրել է հին հույն պատմիչ Ստրաբոնը:-Ես այնտեղ գցեցի ճնճղուկներ,  որոնք վերջին շունչը փչեցին ու սատկած թափվեցին”:

Այսօր Պլուտոնի  սրբարանից մի քանի բեկոր է պահպանվել. տաճարի, ավազանի ու աստիճանների կտորներ: ”Մարդիկ սրբազան ծեսերին կարող էին հետևել այդ աստիճաններին կանգնած, սակայն չէին կարող մոտենալ տաճարին, որի մոտ միայն հոգևորականներ  էին կանգնում”,-բացատրել է իտալացի հնագետը:

Մինչև մթ IV դարն այդ տաճարը ուխտագնացության կարևոր տեղ է համարվել: Ապագան իմանալու համար  ուխտագնացները լողավազանում լվացվում էին ու քնում դարպասների կողքին: Գետնի տակից դուրս եկող գոլորշիները հալուցինացիաներ կարող էին առաջացնել:

Պեղումների ժամանակ գիտնականները կարողացան համոզվել Ստրաբոնի իրավացիության մեջ, քանի որ մի քանի թռչուն նրանց աչքի առջև սատկեց` մոտենալով դժոխքի դարպասներին:

Դիտվել է 1718 անգամ:
Print Friendly

Leave a Reply