Ուկրաինայի ղեկավարի եկամուտները գերազանցում են 2,5 մլն դոլարը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 2, 2013 12:02

Ուկրաինայի ղեկավար Վիկտոր Յանուկովիչի 2012-ի եկամուտները գերազանցում են 2,5 մլն դոլարը:

Եկամուտների մասին հայտարարագրերի տվյալներով, Յանուկովիչն անցած տարի ստացել է 20 388 314  գրիվեն (2,55 մլն դոլար): Այդ գումարից նրա աշխատավարձն ընդամենը 774,877 հազար գրիվեն է (97 հազար դոլար):

Բացի այդ, Յանուկովիչը բանկային  ներդրման դիմաց տոկոսների տեսքով ստացել է 4 մլն 62 437 գրիվեն (508 հազար դոլար) ու նաև նրան է վճարվել հեղինակային պարգևատրություն 15,551  գրիվեն (1,94 մլն դոլար):

Ստացված գումարից 7 432 400 գրիվենը (930 հազար դոլար) ծախսվել է  բարեգործության վրա, իսկ 2 643 674 գրիվենը (330 դոլար) հարկեր վճարելուն է գնացել:

Բացի այդ, Յանուկովիչը Կիևյան մարզում հողատարածք ունի 1,7688 հա, որի վրա բնակելի կառույց է` 619,6 քմ տարածքով, 2 մեքենայի համար ավտոկայանատեղիով` 39,9 քմ:

2012-ի վերջին նրա բանկային հաշվի վրա 23  881 320 գրիվեն էր (3 մլն դոլար): Այս ամենից բացի, Յանուկովիչն  արժեթղթերի տեր է`6 772 հազար գրիվեն ընդհանուր գումարով (850 դոլար):

Ուկրաինայի առաջին տիկինն անցած տարի ստացել է 19,219 գրիվեն (2,4 հազար դոլար) թոշակ և 5,281 գրիվեն (660 դոլար) բանկային ներդրման տոկոսների տեսքով:

Դիտվել է 1814 անգամ:
Print Friendly

Leave a Reply