Էստոնիայում 6 000 մարդ զրկվել է պաշտոնյայի կարգավիճակից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 2, 2013 11:46

Էստոնիայում օրենքի ուժ է ստացել հասարակական ծառայությունը, որը մոտ 6 000 մարդու զրկել է պաշտոնյայի կարգավիճակից:

Արդարադատության նախարարության տվյալներով, Էստոնիայում հաշվում էր շուրջ 28 հազար պաշտոնյա: Բոլորն ունեին մի շարք արտոնություններ. 45-օրյա հանգիստ` աշխատանքային ստաժի պահպանմամբ, աշխատավարձի հավելում, ինչպես նաև բնակության վայրի համար փախհատուցում, եթե պաշտոնյան բնակվում էր աշխատանքի վայրից բավականաչափ հեռավորության վրա:

Ինչպես հայտնել է արդարադատության նախարար Խաննո Պևկուրը, նոր` հասարակական ծառայության մասին  օրենքի շնորհիվ, երկրում կնվազի բյուրոկրատիան, նախարարների աշխատանքն էլ ավելի թափանցիկ կդառնա, ինչպես նաև պետծառայության հեղինակությունը կբարձրանա: Նրա խոսքով, նորարարության առաջին արդյունքները կհայտնվեն արդեն տարեվերջին:

Դիտվել է 1625 անգամ:
Print Friendly

Leave a Reply