Վաղը տեղի կունենա «18-33. արդի հայ պոեզիա» անթոլոգիայի շնորհադեսը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | April 2, 2013 13:15

Ապրիլի 3-ին, ժամը 16:00-ին «The Club»-ում (Թումանյան 40) տեղի կունենա Համազգային հայ կրթական և մշակութային միության հրատարակությամբ լույս տեսած   «18-33. արդի հայ պոեզիա» անթոլոգիայի շնորհադեսը: Ժողովածուն ներառում է «անկախության սերնդի» գրական հունձքը:

«18-33. արդի հայ պոեզիա» անթոլոգիան 18-ից  33 տարեկան  13 բանաստեղծների՝ Վահե Արսենի, Աշոտ Գաբրիելյանի, Տաթևիկ Խուրշուդյանի, Էդուարդ Հարենցի, Անահիտ Հայրապետյանի, Կարեն Անտաշյանի, Աննա Դավթյանի, Նարե Հովհաննիսյանի, Հասմիկ Սիմոնյանի, Մարիամ Կարապետյանի, Մանե Գրիգորյանի, Ռուզաննա Ոսկանյանի, Տաթև Չախչախյանի ստեղծագործությունների ընտրանին է:

Անթոլոգիան կազմել և խնբագրել են Լիլիթ Գալստյանը և Արքմենիկ Նիկողոսյանը:

Դիտվել է 1155 անգամ:
Print Friendly

Leave a Reply