Սաուդյան Արաբիայում կանանց թույլատրել են զբոսնել հեծանվով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 2, 2013 11:37

Սաուդյան Արաբիայի կառավարության կարգադրության համաձայն, ապրիլի 1-ից կանայք կարող են հեծանիվ ու մոտոցիկլետ վարել: Ընդ որում, օրենքը չի  թույլատրում  նրանց սպորտային հագուստ կրել, այլ պարտադրում է նախկինի պես  արաբական ավանդական կանացի հագուստ` աբայա հագնել անգամ մոտոցիկլետ վարելիս:

Նոր կարգադրության համաձայն, հեծանվորդին պետք է ուղեկցի ամուսինը, եղբայրը կամ էլ արական սեռի  ներկայացուցիչ, որը կարող է օգնել, եթե ասենք հեծանվորդն ընկնի:

Բացի այս ամենը, թույլատրվել է հեծանիվ վարել միայն այն տարածքներում, որտեղ օտար տղամարդկանց հանդիպելու հավանականությունը քիչ է:

Տվյալ օրենքներին հնազանդությանը կհետևի նաև կրոնական ոստիկանությունը:

Դիտվել է 1587 անգամ:
Print Friendly

Leave a Reply