Վենեսուելայում մեկնարկում է նախընտրական քարոզարշավը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 2, 2013 9:18

Ընդդիմադիր Դեմոկրատական միասնության բլոկից նախագահի  թեկնածու Էնրիկե Կապրիլեսը մտադիր է ստեղծել ազգային միասնական կառավարություն: Ապրիլի 1-ին մամլո կոնֆերանսում ելույթ ունենալով`  նա խոստացավ, որ   ղեկավարող պաշտոնների համար կընտրվեն միմիայն գործարար որակներով ու երկրի խնդիրները լուծելու պատրաստակամություն ունեցող անձինք:

Նա մեղադրել է բանակը քաղաքական նպատակներով օգտագործելը ու հայտնել, որ իր հաղթանակի դեպքում պաշտպանության նախարար կնշանակի գործող գեներալին, որը հարգանք է վայելում իր` զինվորական միջավայրում և հարգում է երկրի սահմանադրությունը:

Այսօր Վենեսուելայում մեկնարկում են  նախագահական արտահերթ ընտրությունները: Ազգային ընտրական խորհուրդը ընտրությունների օր է նշանակել ապրիլի 14-ը և սահմանափակել նախընտրական քարոզարշավը սեղմ ժամկետներում` ապրիլի 2-11-ը:

Վենեսուելայի Միացյալ սոցիալիստական կուսակցության կողմից պետության ղեկավարի պաշտոնում առաջադրվել է նախագահի պարտականությունները կատարող Նիկոլաս Մադուրոն: Նրա հիմնական հակառակորդը  Կապրիլեսն է, որը 2012-ին պայքարել է պետական գերագույն պաշտոնի համար: Այն ժամանակ ձայների 55%-ով հաղթանակեց Ուգո Չավեսը, իսկ Կապրիլեսը ստացավ ընդամենը 44% ձայն:

Մադուրոն առաջին անգամ է առաջադրվում այս պաշտոնում և ընտրողներին խոստանում է շարունակել բոլիվարյան հեղափոխության գործը, ինչպես նաև պահպանել Չավեսի սոցիալական ձեռքբերումները:

Մադուրոյին պաշտպանում է բնակչության աղքատ խավը, իսկ Կապրիլեսին` միջին դասը և ամենաապահովված վենեսուելացիները:

Դիտվել է 2145 անգամ:
Print Friendly

Leave a Reply