Առողջական խնդիրների պատճառով Բոլիվիայի նախագահը հետաձգել է բոլոր գործերը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 2, 2013 8:56

Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը բժշկական հետազոտութան պատճառով հետաձգել է բոլոր գործերը: Հանրապետության փոխնախագահ Ալվարո Գարսիա Լիներան տեղեկացրել է, որ պետության ղեկավարն իր պարտականությունների կատարմանը կվերադառնա առաջիկա օրերին:

Նրա խոսքով, Բոլիվիայի նախագահի մոտ հայտնաբերվել է առողջական լուրջ խնդիր` կապված շնչառական համակարգի հետ: Չմանրամասնելով`  փոխնախագահը տեղեկացրել է, որ բժիշկները նախագահին բուժում են նշանակել:

Անցած անգամ Մորալեսը ստիպված էր բուժօգնության դիմել 2012-ի մարտին: Նախորդ անգամ նա բողոքում էր գլխապտույտից, ինչի պատճառը, իր խոսքով, հոգնածությունն էր ու վատ սնվելը:

Դիտվել է 1459 անգամ:
Print Friendly

Leave a Reply