ԶԼՄ.Արքայադուստր Դիանան տղամարդու հագուստ էր հագնում ու Ֆրեդի Մերկյուրիի հետ գեյ-բար գնում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 2, 2013 8:45

1980-ականների վերջին արքայադուստր Դիանան տղամարդու կոստյում էր հագնում ու  Queen խմբի մենակատար Ֆրեդի Մերկյուրիի հետ գեյ-բարեր հաճախում: Ապրիլմեկյան կատակ հիշեցնող այսպիսի վերնագրեր հայտնվեցին երեկ բրիտանական ԶԼՄ-ներում: Սակայն արքայադստեր անվան շուրջ կատակներ դժվար թե բրիտանացիներն անեին, առավել ևս, որ նա զոհվել է: Բրիտանացիները նման հայտարարության համար հիմք են ընդունել Կլեո Ռոկոս անունով դերասանուհու գրքի այն հատվածները, որտեղ նա հիշում է, որ արքայադուստր Դիանային տղամարդու հագուստով դժվար էր տարբերել երիտասարդից: Ի դեպ, նշվում է, որ նման կերպարանափոխությունն արքայադստերը դուր էր գալիս:

Բացի այդ, նշում է գրքի հեղինակը, բարում նրան ոչ ոք չէր ճանաչում.նա հագնում էր զինվորական բաճկոն ու “ավիատոր”արևապաշտպան ակնոց: Դա Ֆրեդի Մերկյուրիի ու հեռուստահաղորդավար Քեննի Էվերետի մտահղացումն էր: 3-ն էլ` Կլեո Ռոկոսի ընկերակցությամբ, որն այդ ժամանակ նկարահանվում էր Էվերետի հեռուստաշոուում, գնում էին լոնդոնյան Royal Vauxhall Tavern բարը: Սա այն ժամանակներում էր, երբ արքայադստեր ու Չարլզի հարաբերություններում դժվարին շրջան էր :

Դրանից 3 տարի անց ՁԻԱՀ-ից մահացավ Ֆրեդդի Մերկյուրին: Քեննի Էվերետը մահացավ ՁԻԱՀ-ի հետևանքով զարգացած հիվանդությունից, 1995-ին.նա  50 տարեկան էր, իսկ արքայադուստրը զոհվեց Փարիզում,ավտովթարից, 1997-ին, 36 տարեկանում:

Sun թերթի լրագրողների կարծիքով, արքայադստեր նման վարքագծում ոչ մի դատապարտելի բան չկա: Ավելին, դա խոսում է արքայադստեր հեռատեսության մասին: Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամներից ոչ ոք  երբևէ  բացահայտ չի խոսել համասեռականների մասին, նույնիսկ “գեյ” բառը հանրության առջև չէին արտաբերում: Իսկ նման քայլերով  Դիանան ապացուցեց, թե որքան էր նա առաջ անցել ժամանակից: ”Նա դյութել էր բոլորի սիրտն ու միտքը,-նշում  է Gay Star News  հրատարակության խմբագիր  Թրիս Ռեյ-Սմիթը:- Կարծում եմ` Քեյթը (Քեմբրիջյան հերցոգուհին) կարող է նման մի բան անել”:

Դիտվել է 1919 անգամ:
Print Friendly

Leave a Reply