Ջոն Քենեդու դուստրը Ճապոնիայում կգլխավորի դիվանագիտական առաքելությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 2, 2013 8:12

Քերոլայն Քենեդին կդառնա Ճապոնիայում Ամերիկայի դեսպանը: ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդու և Ժակլինի դուստր Քերոլայնի` դիվանագիտական պաշտոնը ստանալու վերաբերյալ խոսակցություններ վաղուց  կային, սակայն նոր է այն հաստատվում,հայտնում է Washington Post-ը: Քենեդուց մեկնաբանություն դեռևս չի հնչել:

2008-ի նախագահական ընտրություններին 55-ամյա գրող, իրավաբան Քերոլայնը պաշտպանել է Օբամայի թեկնածությունը, նա նաև Նյու Յորքի կողմից Սենատում է առաջադրվել, սակայն հետո հանել է իր թեկնածությունը:

Տեղեկություն կա, որ Քերոլայնի ամուսինը` Էդվին Շլոսբերգը, որը  դիզայներական ընկերություն ունի Նյու Յորքում, Տոկիո տեղափոխվել կնոջ հետ չի պատրաստվում:

Դիտվել է 1883 անգամ:
Print Friendly

Leave a Reply