ԱԳ նախարարի տեղակալն ընդունեց Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչին
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | ապրիլի 2, 2013 0:31
Ապրիլի 1-ին ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդունեց Իրանի արտգործնախարարության խոսնակ-պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարաստին։
Ողջունելով հյուրին՝ փոխնախարար Քոչարյանը նշեց, որ հազարամյակների պատմություն ունեցող հայ-իրանական հարաբերությունները այսօր գտնվում են բարձր մակարդակի վրա, առկա է պարբերական քաղաքական երկխոսություն, տնտեսական համագործակցություն, ակտիվ են մշակութային կապերը։
Հանդիպմանը քննարկվեցին տարածաշրջանային խնդիրները, ընդգծվեց դրանց բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկու երկրների լրատվամիջոցների միջև համագործակցությունը խթանելու ուղիների վերաբերյալ։
Դիտվել է 1059 անգամ:





Facebook
Tweet This