Թուրք ֆուտբոլիստները ապրիլմեկյան կատակով տեղափոխվել են «Ռեալ Մադրիդ»
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | ապրիլի 2, 2013 0:24
Ապրիլի 1-ի կապակցությամբ սպորտային աշխարհում մի շարք սուտ լուրեր են տարածվել: Մասնավորապես հայտնի «Sky Sports» հեռուստաընկերությունը լուր էր տարածել, թե իբր թուրք նշանավոր ֆուտբոլիստներ Բուրաք Յըլմազը և Սաբրի Սարըօղլուն տեղափոխվել են իսպանական «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբ:
«Radikal»-ը գրում է, որ չնայած պարզ է դարձել, որ լուրը ընդամենը կատակ էր, այնուհանդերձ սոցիալական մեդիայում շատերը հավատացել են սրան և կիսվել այս ուրախալի լուրով իրենց ընկերների հետ:
Դիտվել է 1416 անգամ:





Facebook
Tweet This