Թունջելիում թուրք կանանց մշտական ուղեկիցը Կալաշնիկովի ինքնաձիգն է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 2, 2013 0:16

Թուրքական Թունջելիի (Դերսիմ) շրջանում 25 կին նույնիսկ տնային գործերը կատարելիս և դաշտում աշխատելիս իրենց մոտ միշտ Կալաշնիկովի ինքնաձիգ են պահում՝ պաշտպանելով իրենց գյուղի անվտանգությունը: Դաշտ գնալիս նրանք զինվորական համազգեստի որոշ տարրեր են կրում, ինչպես նաև չեն մոռանում զենք վերցնել:

Կանանցից մեկի խոսքերով՝ նրանք այդ ամենն անում են որպեսզի ապահովեն գյուղի և իրենց երեխաների հանգստությունը: 47-ամյա Թյուրքան Բուդաքը «Anadolu» գործակալության թղթակցին պատմել է, որ արդեն 17 տարի է նա պաշտպանում է իր գյուղը, սակայն ինքն ու ընկերուհին հույս ունեն, որ շուտով դրա անհրաժեշտությունը այլևս չի լինի, և իրենց երեխաները կմեծանան խաղաղ պայմաններում:

Դիտվել է 961 անգամ:
Print Friendly

Leave a Reply