Լևոն Արոնյանը հաղթեց Թեյմուր Ռաջաբովին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 1, 2013 22:40

Լոնդոնում անցկացվող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի վերջին` 14-րդ տուրում Լևոն Արոնյանը, հանդես գալով սպիտակ խաղաքարերով, 35-րդ քայլին առավելության հասավ ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի նկատմամբ: Ի դեպ, մեր երկրի ներկայացուցիչը Ռաջաբովին հաղթել էր նաև առաջին կեսում: Սակայն դա փոքր սփոփանք է: Բանն այն է, որ  14 հնարավորից Լևոնը վաստակեց  8 միավոր և բավարարվեց 4-րդ տեղով: Փաստորեն, աշխարհի չեմպիոնի կոչման համար նա կարող է պայքարել միայն  հավակնորդների հաջորդ մրցաշարում:

Արոնյանը չարդարացրեց սպասելիքները: Նա մրցաշարի առաջին կեսը լավ անցկացրեց և Մագնուս Կառլսենի հետ  միասին գլխավորում էր մրցաշարային աղյուսակը: Սակայն երկրորդ կեսին մեր մարզիկը երկու անսպասելի պարտություն կրեց և փչացրեց  մրցաշարային իր գործերը:

Դիտվել է 894 անգամ:
Print Friendly

Leave a Reply