ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի հաղորդակցությունների ղեկավար Բեն Ռոդեսը` կայանալիք Օբամա-Էրդողան հանդիպման մասին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 13, 2010 1:38

«Կարծում եմ` նրանք կքննարկեն Իրաքում և Աֆղանստանում իրավիճակը,  լայնորեն կքննարկեն միջուկային զենքի չտարածվածության խնդիրները, ինչպես նաև Իրանի պարտավորությունները կատարելու անհրաժեշտությունը,- հայտարարել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի հաղորդակցությունների ղեկավար Բեն Ռոդեսը` անդրադառնալով երեքշաբթի կայանալիք Օբամա-Էրդողան հանդիպմանը. գրում է հեղինակավոր «Foreign Policy» ամսագիրը:

«Եվ ակնկալում եմ, որ նրանք կքննարկեն Թուրքիայի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ընթացիկ գործընթացը, որին Միացյալ նահանգներն ակտիվորեն աջակցում է»,-ասել է Ռոդեսը:

Դիտվել է 1046 անգամ:
Print Friendly

Leave a Reply