Ադրբեջանում ձերբակալվել է հոգևորական. այդ կապակցությամբ Նարդարանում ցույց է կազմակերպվել (տեսանյութ)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 1, 2013 16:48

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական “Haqqin” կայքը, Ադրբեջանի Նարդարան գյուղում ներկա պահին տեղի է ունենում ցույց ընդդեմ գյուղի բնակիչ, աստվածաբան Թալեհ Բագիզադեի ձերբակալման: Ցույցին մասնակցում է մոտ 300 մարդ, ովքեր վանկարկում են “Ալլահու աքբար” (Աստված ամենակարողն է) և “Ազատություն” լոզունգները:

Երեկ Բագիրզադեն ձերբակալվել է թմրամիջոց պահելու մեղադրանքով. նրա մոտ գտել են 1.26 գրամ հերոին: Ձերբակալվել է նաև նրա վարորդը, ով մեղադրվում է անօրինական զենք պահելու մեջ, հաղորդում է “Contact” կայքը:

Բագիրզադեի փաստաբանն առայժմ չի կարողացել հանդիպել իր պաշտպանյալի հետ: Նրան տեղեկացրել են միայն, որ ձերբակալվածների նկատմամբ խափանման միջոցն ընտրվելու է ապրիլի 2-ին:

Բնակիչները կարծում են, որ կրոնական գործչի ձերբակալություն պատճառը Կովկասի մուսուլմանների վարչության հետ ունեցած “խնդիրներին” են:

Բագիրզադեն քարոզներ էր կարդում Նարդարան գյուղի մերձակայքում գտնվող 3 տարի առաջ կառուցված Հազրաթ Աբբաս մզկիթում: Չնայած Կովկասին մուսուլմանների վարչությունը որպես ախունդ նշանակել էր Միրջաֆար Հասանլիին, սակայն այնտեղ քարոզում էին Բագիրզադեն և Զուլֆուգար Միքաիլզադեն: Դա առաջացրեց վարչության դժգոհոթյունը, և կարգադրվեց այլևս նրանց մզկիթ չթողնել:

Հավելենք, որ նրանք նաև եղել են հիջաբն արգելելու որոշան դեմ պայքարող ակտիվիստների թվում: (Ադրբեջանի կրթության նախարար Միսիր Մարդանովի 2010թ. նոյեմբերի հրամանով միջնակարգ դպրոցների աշակերտները պետք է դպրոց հաճախեն միանման դպրոցական համազգեստով՝ առանց հիջաբի): Բագիրզադեն 1.5 տարի ազատազրկման էր դատապարտվել  այդ ակցիային մասնակցելու համար:

Դիտվել է 1081 անգամ:
Print Friendly

Leave a Reply