Արազ Օզբիլիսը` գեղեցիկ գոլի հեղինակ
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | April 1, 2013 15:59Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում կայացած ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 22-րդ տուրի՝ «Սպարտակ» – «Կուբան» խաղին մասնակցեցին Հայաստանի հավաքականի մի շարք ֆուտբոլիստներ: Խաղն ավարտվեց ոչ-ոքի` 2:2 հաշվով: 57-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսն անկրկնելի հարվածով խփեց կրասնոդարցիների պատասխան գնդակը՝ 1:1:
Խաղի հաշիվը 23-րդ րոպեին բացել էր «Կուբանի» կիսապաշտպան Շարլ Կաբորեն, որը դարձել էր ինքնագոլի հեղինակ:
Հանդիպմանը մասնակցեցին նաև սպարտակցի Յուրա Մովսիսյանը ր «Կուբանի» ներկայացուցիչ Մարկոս Պիզելին: Մովսիսյանը «Սպարտակի» մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 84-րդ րոպեին: Մարկոսը «Կուբանի» կազմում փոխարինման դուրս եկավ 77-րդ րոպեին, իսկ Օզբիլիսը խաղադաշտից հեռացավ 71-րդ րոպեին:
«Կուբանը», «Սպարտակը» և «Դինամոն» ունեն 37-ական միավոր: Այս թիմերը բաժանում են 5-7-րդ տեղերը:
Տեխնիկական արդյունքներ
«Սպարտակ» – «Կուբան»՝ 2:2
Շարլ Կաբորե, 23 (ինքնագոլ), Խոսե Մանուել Խուրադո, 82 – Արազ Օզբիլիս, 57, Գեորգ Բուկուր, 62






Facebook
Tweet This
Email This Post
