Օջալանը բանտից դուրս չի գա, մինչև ժողովրդավարություն չհաստատվի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 1, 2013 15:56

Վերջին շաբաթներին Թուրքիայում ամենաքննարկվող թեման թերևս Օջալանի՝ Դիարբեքիրում կարդացված ուղերձից հետո Քրդական հարցում տեղի ունեցող հնարավոր զարգացումներն են: Ահա թուրքական «Hürriyet»-ից Ջանսու Չամլըբելը զրուցել է Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցության համանախագահ Սելահադդին Դեմիթաշի հետ՝ անդրադառնալով վերջին իրադարձությունների հետ կապված մի շարք հարցերի: Դեմիրթաշը խոսել է Օջալանի ազատ արձակման կամ տնային կալանքի հարցի շուրջ: «Իմրալը կղզում նրա հետ մեր հանդիպման ժամանակ այս թեմայով ոչ մի հստակ բան չասաց, սակայն այսպիսի մի բան նշեց. «Եթե նույնիսկ պետությունը այս շաբաթ, այս ամիս ասի, որ ազատ եմ, ես այստեղից դուրս չեմ գա: Ես քաղաքական մի մարդ եմ և իմ քաղաքական հայացքների պատճառով եմ այստեղ: Եթե մեկ օր այստեղից դուրս գամ, ապա միայն այն ժամանակ, երբ հասարակական ազատություն և ժողովրդավարություն կհաստատվի: Սակայն եթե հարցը գալով իմ ազատությանն է հանգում, ապա դա ճիշտ չէ»,-Օջալանի խոսքերն է հիշել Դեմիրթաշը:

Լրագրողի այն հարցին, թե արդյոք հնարավոր է, որ այս շաբաթ կուսակցության ղեկավարությունը կրկին այցի գնա Իմրալը կղզի, Դեմիթաշը նշել է. «Հնարավոր է, սակայն դա շատ դժվար է, ամեն դեպքում այս պահին նման տեղեկություն չկա: Եթե ցանկանում ենք, որ գործընթացը արագ առաջ գնա, ապա արդյունավետ կլինի, որ այս հարցում արագ գործենք»:

Հետաքրքական է, որ խոսելով Օջալանի հետ իր առաջին հանդիպման մասին, Դեմիրթաշը նշել է, որ քրդական առաջնորդը իր պատկերացրածից ավելի լավ վիճակում էր գտնվում: «Ես կարծում էի, որ նա ավելի ծեր և ֆիզիկապես թույլ է լինելու, սակայն իմ սպասածից ավելի ուժեղ և շարժուն էր: Աչքերն անընդհատ արցունքոտվում են: Մաքրում է թաշկինակով և փակ է պահում աչքերը: Երկար ժամանակ է այս խնդիրն ունի, սրանից բացի առաղջական ոչ մի խնդիր չունի: Մտածելակերպի տեսանկյունից անհավատալի սրամտություն ունի, հիշողությունն էլ շատ ուժեղ է»,-պատմել է Դեմիրթաշը:

Դիտվել է 874 անգամ:
Print Friendly

Leave a Reply