Պակիստանցի կինը պատմության մեջ է անցել՝ առաջադրվելով մայիսին կայանալիք ընտրություններին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | April 1, 2013 15:42
Պակիստանի հյուսիսարևմտյան պահպանողական շրջաններից մեկի 40-ամյա բնակիչուհին դարձել է երկրի պատմության մեջ առաջին կինը, որ առաջադրվել է խորհրդարանական ընտրություններում:
Երկուշաբթի Բադամ Զարին The Associated Press-ին հայտնել է, որ ինքը մասնակցելու է մայիսի 11-ին կայանալիք ընտրություններին, որպեսզի այդ տարածաշրջանի կանանց ձայնի իրավունքը ավելի մեծ լինի և ուշադրության տակ պահի իրենց խնդիրները:
Զարին Աֆղանստանի հետ սահմանակից Պակիստանի կիսաինքնավար Բաջուր շրջանից է: Այս շրջանը հանդիսանում է իսլամիստ զինյալների ապաստարանը, և հիմնականում բնակեցված է պուշտուն ցեղին պատկանող բնակչությամբ, ովքեր շատ պահպանողական տեսակետ ունեն կանանց նկատմամբ:
Շրջանի կանանց մեծ մասը կրթություն չունի և շատ հազվադեպ են աշխատում տանից դուրս:
Զարին, ով բարձրագույն կրթություն ունի, հայտնում է, որ լրացրել է Բաջուրի Խար քաղաքի գրասենյակ ներկայացնելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը:






Facebook
Tweet This
Email This Post
