Լևոն Արոնյանը կմրցի Թեյմուր Ռաջաբովի հետ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 1, 2013 15:40

Լոնդոնում անցկացվող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի վերջին տուրում այսօր  Լևոն Արոնյանը  կխաղա ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ:

Առաջին տեղը 8,5-ական միավորով բաժանում են  Մագնուս Կառլսենը և Վլադիմիր Կրամնիկը: Նրանց  7-ական միավորով հաջորդում են `Արոնյանն ու Պյոտեր Սվիդլերը: 6 միավոր ունեն Բորիս Գելֆանդն ու Ալեքսանդր Գրիշչուկը: Ուկրաինացի Վասիլի Իվանչուկը հավաքել է 5 միավոր: Վերջին տեղում  Ռաջաբովն է` 4 միավոր:

ԱռաջատարներիցԿառլսենը սպիտակներով կխաղա Սվիդլերի հետ, իսկ  Կրամնիկը սևերով ուժերը կչափի Իվանչուկի հետ: Կմրցեն նաև Գելֆանդն ու  Գրիշչուկը:

Հավելենք, որ Արոնյանի  և Ռաջաբովի առաջին մրցամարտում հաղթել էր մեր երկրի ներկայացուցիչը:

Դիտվել է 1175 անգամ:
Print Friendly

Leave a Reply