Եզրափակչի մասնակիցները հայտնի են

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 1, 2013 15:19

ՖԻՄԱ-ի մարզասրահում ավարտվեց մինչև 16 տարեկան հանդբոլիստների Հայաստանի առաջնության առաջին շրջանը: Հայտնի դարձան այն թիմերի անունները, որոնք պայքարը կշարունակեն աշնանը կայանլիք եզրափակչում: Այդ պատվին արժանացան Ալավերդիի, ՀՄԴ-ի, Վանաձորի, Աջափնյակի, Արցախի, ԽՄՕՄՄ-ի հավաքականները: Ահա թե ինչպիսի արդյունքներ գրանցվեցին վերջին երկու տուրերում:

4-րդ տուր` Շենգավիթ 1- Շենգավիթ 2` 27:17 (10:10), Վանաձոր – Ալավերդի  (30:30), (15:15), Աջափնյակ – Արցախ` 35:33 (11:16), Քվանտ – Հրազդան` 17:7 (8:3),

5-րդ տուր` Շենգավիթ 1 – Արցախ  18:33 (6:16), Վանաձոր ՀՄԴ` 30:31 (14:16), Քվանտ – Ալավերդի` 16:22  (9:14), Աջափնյակ – ԽՄՕՄՄ` 38:30 (16:20):

Ի վերջո, թիմերը խմբերում տեղաբաշխվեցին այսպիսի հերթականությամբ.

1-ին խումբ` 1. Ալավերդի (7 միավոր), 2. ՀՄԴ (6), 3. Վանաձոր (5), 4. Քվանտ (2), 5. Հրազդան (0),

2-րդ խումբ`1. Աջափնյակ (8), 2. Արցախ (6), 3. ԽՄՕՄՄ (4), 4. Շենգավիթ 1 (2), Շենգավիթ 2 (0):

Միայն Ալավերդիի հավաքականն անցկացրած 4 խաղերն էլ գրանցեց իր օգտին: Իսկ  բոլոր հանդիպումները տանուլ տվեցին և ոչ մի միավոր չվաստակեցին Հրազդանի և Շենգավիթ 2 հավաքականները: Ի դեպ, Շենգավիթի թիվ 1 համալիր մարզադպրոցը երկու հավաքական էր մրցասպարեզ հանել: Թերևս, միասնական` ուժեղ հավաքականի բացակայություն էլ պատճառ դարձավ, որ Շենգավիթի  ոչ մի թիմ արժանի մրցակցություն ցույց տալ չկարողացավ և եզրափակիչ դուրս չեկավ:

Ի դեպ, կազմակերպիչների նախաձեռնությամբ մրցաշարի ավարտին թիմերի մարզիչները ներկայացրին իրենց լավագույն խաղացողներին: Կազմավորվեց երկու հավաքական: Երևանի և մնացած թիմերի հավաքականների մրցամարտում գրանցվեց 16:17 (6:8) հաշիվը:

Ահա թե ինչ ասաց առաջնության գլխավոր մրցավար Ալեքսանդր Արևշատյանը. «Ուշագրավ այս խաղի նպատակն էր բացահայտել հեռանկարային մարզիկներին, նրանց հնարավորությունները: Հանդիպումը ցույց տվեց, որ ունենք շնորհալի պատանանիներ: Այդուհանդերձ, զգացվում է բարձրահասակ խաղացողների պակաս: Թերևս, այդ է պատճառը, որ Հայաստանի պատանի հանդբոլիստներները Եվրոպայի առաջնությունում առայժմ արժանի մրցակցություն ցույց տալ չեն կարող»:

Դիտվել է 1065 անգամ:
Print Friendly

Leave a Reply