Հարավային Աֆրիկայում ուղղաթիռի վթարի հետևանքով ռնգեղջյուրներին որսագողերից պաշտպանող հինգ զինվորներ են զոհվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 1, 2013 14:58

Հարավային Աֆրիկայում ազգային պարկի ռնգեղջյուրներին որսագողներից պաշտպանող հինգ զինվորներ են զոհվել ուղղաթիռի վթարի հետևանքով:

Բանն այն է, որ զինված ուժերը մասնակցում են Ռնգեղջյուր օպերացիային, որի նպատակն է թույլ չտալ ռնգեղջյուրների անօրինական որսը:

Ռնգեղջյուրի մեկ կիլոգրամ եղջյուրը գնահատվում է 50,000 ֆունտ ստեռլինգ, ինչը ավելի թանկ է, քան ոսկին կամ կոկաինը:

Անցած շաբաթ Կրուգեր պարկում վերահսկողների հետ կրակահերթի մեջ մտնելու ընթացքում երեք կասկածյալ որսորդներ են սպանվել: Այստեղ ներկայումս ռնգեղջյուրների որսը անվերահսկելի է դարձել:

Այս տարվա ընթացքում Հարավային Աֆրիկայում արդեն սպանվել է 188 ռնգեղջյուր, որոնցից 135-ը՝ միայն Կրուգերում:

Անցած տարվա ընթացքում երկրում անօրինական ճանապարհով սպանված 668 ռնգեղջյուրի համեմատությամբ այս տարի որսագողությունը 50 տոկոսով աճել է:

Որսագողության մեծ չափերի պատճառը հիմնականում այն փաստն է, որ հեռավոր արևելքում ռնգեղջյուրի եղջյուրներին սխալմամբ վերագրում են տարբեր բուժիչ հատկություններ:

Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ վթարի պատճառները պարզվում են:

Որսագողության հետևանքով վայրի բանության մեջ ռնգեղջյուրիների թիվը անընդհատ նվազման պատճառով (նրանց ընդհանուր թիվը ներկայումս կազմում է 29,000) որսագողերը այժմ թիրախ են դարձրել Եվրոպայի թանգարանները և կենդանաբանական այգիները եղջյուրներ ձեռք բերելու նպատակով:

Դիտվել է 1232 անգամ:
Print Friendly

Leave a Reply