Թուրքիայում բանտարկյալների հետ հանդիպումների համար հյուրանոցային համարների նման սենյակներ են նախապատրաստվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 1, 2013 14:44

 Թուրքիայում Կատարողական օրենսգրքում կատարված փոփոխության համաձայն լավ վարքով աչքի ընկած բանտարկյալները այսուհետ հնարավորություն կունենան  մեկ օր անցկացնելու իրենց  ընտանիքների հետ: Այս բարեփոխման շրջանակներում Մուշի «E» տիպի փակ ուղղիչ գաղութում, որտեղ իրենց պատիժն են կրում 620 դատապարտյալներ, այդ թվում 17 կին, բանտախցերից առանձին պատրաստվել է 4 սենյակ, որպեսզի լավ վարքի տեր բանտարկյալները կարողանան հանգիստ հանդիպել իրենց կանանց և երեխաների հետ:

«Radikal»-ը հաղորդում է, որ հանրապետական դատախազ Հասան Քայան լրագրողներին ցույց է տվել նախապատրաստված սենյակները, որոնք նման են հյուրանոցային համարների՝ երկտեղանոց մահճակալով, պահարանով, հեռուստացույցով, սառնարանով, սպիտակեղենով և սանհանգույցով: «Լավ վարք ունեցողներին հնարավորություն ենք տալու երեք ամիսը մեկ անգամ գիշերել իրենց կանանց և երեխաների հետ: Դրա համար նախատեսել ենք 4 սենյակ»,-նշել է դատախազը:

Դիտվել է 874 անգամ:
Print Friendly

Leave a Reply