Թուրքիայի Թուզ լճում 60 հազար ֆլամինգո է հավաքվել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | ապրիլի 1, 2013 14:42
Թուքիայում գտնվող Թուզ լիճը, որն աշխարհում երկրորդն է իր աղիությամբ, նոր ռեկորդ է սահմանել: 2012 թվականին այստեղ 20 հազար 275 ֆլամինգո թռչնի ձագ է լույս աշխարհ եկել՝ առաջացնելով մինչ այժմ աշխարհում հանդիպած ֆլամինգոների ամենամեծ երամը: «Բնություն» միության տնօրեն Էնգին Յըլմազը այս կապակցությամբ նշել է. «Թուզ լիճը 2012 թվականին դարձել է 60 հազարից ավել ֆլամինգոյի տունը և վերածվել ֆլամինգոների դրախտի»:
«Anadolu» գործակալությունը գրում է, որ լիճը այժմ վերանալու վտանգի տակ է գտնվում և ջրային սխալ քաղաքականության հետևանքով թռչունների ձվադրման տարածքների թիվը 7-ից իջել է 2-ի:
Դիտվել է 1108 անգամ:





Facebook
Tweet This