Արկտիկան առաջիկա տասնամյակների ընթացքում կկանաչի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 1, 2013 14:22

Նոր հետազոտությունները ցույց են տալիս, որ Արկտիկան առաջիկա տասնամյակների ընթացքում կկանաչի անընդհատ բարձրացող ջերմաստիճանի հետևանքով:

Ըստ կանխատեսումների՝ բարձրացող ջերմաստիճանի հետևանքով Արկտիկայում ծառերի և թփերի մեծ աճ կգրանցվի:

Գիտնականները պնդում են, որ տեղի անտառապատ տարածքները առաջիկա մի քանի տասնամյակի ընթացքում կաճեն 50 տոկոսով:

Հետազոտողների կարծիքով նմանատիպ կանաչ զանգվածների մեծացումը նախկինում սպասվածից ավելի շատ կարագացնի ջերմաստիճանի բարձացման տեմպերը:

Վերջին տասնամյակների ընթացքում բույսերի աճ է գրանցվել Արկտիկայի էկոհամակարգում, ինչը կատարվում է համաշխարհային հաշվարկներից երկու անգամ բարձր ջերմաստիճանին զուգահեռ:

Այս հետազոտության վրա աշխատող ամերիկյան համալսարանների  հետազոտողների խումբը կլիմայի փոփոխման սցենարներ  է մշակել մինչև 2050թ-ը:

Գիտնականները մշակված սցենարների հիման վրա կանխատեսել են, թե ինչ տեսակի բույսեր կարող են աճել ջերմաստիճանի նման պայամաններում: Ըստ այդ մոդելների Արկտիկայում կգրանցվի հատկապես ծառերի մեծ աճ: Օրինակ՝ Սիբիրի ներկայիս անտառածածկ տարածքները հնարավոր է հարյուրավոր մղոններ ձգվեն դեպի արևելք:

Հետազոտողները նաև ուսումնասիրել են նմանատիպ բնական միջավայրի փոփոխության ազդեցությունը համաշխարհային կլիմայի վրա, որի արդյունքում հայտնաբերել են այսպես կոչված ալբեդոյի երևույթը: Ըստ այդ կանխատեսումների՝ արևի ճառագայթների մեծ մասը ներկայումս ձյան շերտից անդրադառնում է, սակայն երբ արևի ճառահայթները ընկեն ծառերով և թփերով ծածկված տարածքի վրա, դրանք կկլանվեն և ջերմաստիճանը ավելի շատ կբարձրանա: Այսինքն՝ որքան շատ լինի տարածքի վեգետացիան, այնքան ջերմաստիճանը բարձր կլինի:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Climate Change ամսագրում:

Դիտվել է 919 անգամ:
Print Friendly

Leave a Reply