Foreign Policy. «Թուրքիան գուցե իրեն արհամարհված է զգում»
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | աշխարհ | April 13, 2010 1:10
Նախագահ Օբաման փորձում է Միջուկային անվտանգության գագաթաժողովի պաշտոնական արարողակարգերից զատ զբաղվել այլ կարևոր հարցերով` իր խիտ օրակարգում ներառելով բարձր մակարդակի երկկողմ հանդիպումները. գրում է հեղինակավոր «Foreign Policy» ամսագիրը:
Օբաման ժամանակ կգտնի հանդիպել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ…: Օբամային անհրաժեշտ է Թուրքիայի ստորագրությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր բանաձևի տակ, որը ենթադրում է բազմակողմանի սանկցիաների կիրառում Իրանի դեմ:
Իսկ Թուրքիան գուցե իրեն արհամարհված է զգում այն պատճառով, որ Օբաման նախատեսել էր առաջինը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպել,- ասվում է «Foreign Policy»-ի «Թուրքիան և Նիգերիան ստանում են Օբամայի «վերջին րոպեանոց» հանդիպումները» վերնագրով հոդվածում:






Facebook
Tweet This
Email This Post
