Գողացել են Միխայիլ Բոյարսկու գլխարկը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 1, 2013 13:10

ՌԴ ժողովրդական արտիստ Միխայիլ Բոյարսկու “պատմական”լայնեզր գլխարկը, որից նա երբեք չի բաժանվել, գողացել են Պետերբուրգում: Ինչպես նշում է “Ռոսբալտը”, ճանաչված հրացանակիրը կորուստը նկատել է նախօրեին, երեկոյան, այն ժամանակ, “երբ ավարտվեց “Զենիթ-Թերեք” հանդիպումը.  :Ես դիտում էի ուղիղ հեռարձակումը: Խաղից հետո, անչափ ուրախ հաղթանակով, ես չկարողացա այլևս տանը նստել ու, որոշեցի մի փոքր զբոսնել”,-պատմել է դերասանը:

Հենց այդ զբոսանքի ժամանակ էլ Մոյկա գետի ափին նրա կողքից երիտասարդների խումբ էր անցնում, որն էլ անսպասելի թռցրել է Բոյարսկու գլխարկը: Դերասանը չի հասցրել անգամ ուշքի գալ, երիտասարդները հասցրել են փախչել:

Սիրած գլխարկի կորուստը շատ է վշտացրել դերասանին.”Ստիպված եմ նորը գնել, չէ որ գլխարկն իմ կերպարն է: Սակայն, հույս ունեմ, որ երիտասարդները միտքները կփոխեն ու կվերադարձնեն այն այսօր, ապրիլի 1-ին”,-հավատում է դերասանը:

Ի դեպ , այդ գլխարկը նա չի հանել անգամ նախագահի հետ ընդունելության ժամանակ, հայտարարելով, որ “նախագահը թագուհի չէ”:

Դիտվել է 1441 անգամ:
Print Friendly

Leave a Reply