Չինաստանում ռազմական ինքնաթիռի վթարի հետևանքով 2 օդաչուները մահացել են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 1, 2013 13:27

Չինաստանի պաշտպանության նախարարության տվյալներով ռուսական Su-27 ռազմական ինքնաթիռի վթարի հետևանքով երկու օդաչուները մահացել են:

Երկուշանթի արված նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ վթարը տեղի է ունեցել կիրակի կեսօրին ծովափնյա Ժունչեն քաղաքի մոտակայքում, որի հետևանքով այլ մարդիկ չեն տուժել: Վթարի պատճառների վերաբերյալ տվյալներ չեն հրապարակվել:

Չինաստանը Ռուսաստանից այս ինքնաթիռները գնել է 1990-ականների սկզբներին և դրանցից շատերի օգտագործման ժամկետները արդեն ավարտվել են: Չինաստանը արտադրել է նաև այդ ինքնաթիռների կրկնօրինակները: Բնակչության ազատագրման Գաղտնի բանակը և նրա կազմի մեջ մտնող օդային ուժերը վերջին տարիներին վերսկսել են իրենց վարժանքները, և այդ վարժանքների ընթացքում տեղի ունեցած դժբախտ պատահարների վերաբերյալ շատ հազվադեպ են տեղեկություններ հաղորդվում:

Դիտվել է 1105 անգամ:
Print Friendly

Leave a Reply