Ապահովված կանայք գերադասում են ծննդաբերել ինքնուրույն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 1, 2013 12:56

Մասնագետները եզրակացրել են, որ ծննդաբերության կեսարյան հատման տարբերակի ընրությունն անմիջականորեն կապված է կնոջ ֆինանսական ապահովվածությունից:

Որքան սոցիալական բարձր դասից է կինը, այնքան  մեծ է հավանականությունը, որ նա կծննդաբերի ինքնուրույն, բնական ճանապարհով: Ավելի ցածր սոցիալական դասի պատկանող կանայք հաճախ են դիմում կեսարյան հատման, նույնիսկ, եթե նրանք կարող են ունենալ բնական եղանակով: Ընդ որում, նրանցից շատերը գիտեն, որ կեսարյան հատման եղանակով հնարավոր է, որ պտղին վնաս հասցվի:

Իսկ ապահովված կանայք հաճախ առաջնեկին ունենում են 30-ն անց  կամ էլ ավելի ուշ տարիքում: Ինչ վերաբերում է  աղքատ քաղաքացիներին, ապա այդ խմբում հաճախ են հանդիպում դեռահասության տարիքում հղիության դեպքեր:

Դիտվել է 1678 անգամ:
Print Friendly

Leave a Reply